Մերձավոր Արևելքի «կռվարարների»՝ Իսրայելի և Իրանի տնտեսությունները. Կանխատեսվող ցուցանիշներ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Իրանը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն, ուստի Իրան-Իսրայել հակամարտության արդյունքում ցանկացած գործողություն Իրանի դեմ կարող է հանգեցնել մեր հետ սահմանների փակման, որի հետևանքով ՀՀ հետագա շրջափակումն է՛լ ավելի կխորանա։


ՀՀ-ին դիտարկում ենք որպես ԵԱՏՄ շուկա դուրս գալու հարթակ․ Իրանի դեսպան


Մերձավոր Արևելքում թե՛ Իրանը, թե՛ Իսրայելն ունեն բավականին ամուր դիրքեր, որոնք առաջին հերթին պայմանավորված են իրենց տնտեսությունների զարգացմամբ։ Համաձայն ԱՄՀ-ի կանխատեսումների` Իսրայելի և Իրանի տնտեսությունները 2024թ.-ին իրենց դրսևորելու են հետևյալ կերպ․

Ցավոք, մեր անմիջական հարևանի տնտեսության անարդյունավետությունը խիստ կասկածելի է։ Այո՛, թե՛ Իրանի և թե՛Իսրայելի տնտեսությունները 2024թ.-ին աճ են արձանագրելու համապատասխանաբար 2,49% և 3,04%։ Իրանն այս աճը ապահովում է` գտնվելով տարատեսակ արևմտյան պատժամիջոցների տակ, իսկ Իսրայելը` հակամարտության մեջ լինելով ողջ տարածաշրջանի կամ դրա զգալի մասի հետ։

Բացի այդ՝ Իրանն իր մեծ տարածքով, ինչպես նաև անհամեմատ հսկայական ռեսուրսներով, չի կարողանում դիմակայել գործազրկությանը և գնաճին։ Իրանում 2024թ.-ին կանխատեսվում է գնաճի 25% և գործազրկության 9,6% մակարդակ։

Պատկերն այլ է Իսրայելում, որտեղ 2024թ.-ին կանխատեսվում է գնաճի 2,6% և գործազրկության 3,9% մակարդակ։

Իրանի պարագայում նկատում ենք աշխատանքային ռեսուրսների պոտենցիալի ոչ բավարար օգտագործում, ինչպես նաև ցածր տնտեսական աճին բարձր գնաճի համադրում, որը նշանակում է կյանքի որակի զգալի փոփոխություն դեպի ներքև։

  • Այսպիսով, կարող ենք փաստել, որ Իրանի տնտեսության հարաբերական անարդյունավետությունն էականորեն ազդում է տարածաշրջանում Իրանի վարած քաղաքականության վրա։ Մյուս կողմից, Իսրայելին մեծ օգնություն են տրամադրում աշխարհի ֆինանսական կենտրոնները, որոնք թույլ են տալիս լինել և գործել ավելի համարձակ։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով