«Մերգելյան» զբոսայգու բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

0 Min Read

Ճեմուղիների, շատրվանների, անցուղիների կառուցում, նստարանների տեղադրում ու կանաչապատում. Արաբկիր վարչական շրջանում գտնվող «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Տարածքից ապամոնտաժվել են կրպակները, սրճարանները և չգործող կարուսելները. ապօրինի կառույցների փոխարեն կլինեն հարմարավետ զրուցատաղավարներ, խաղահրապարակ և մարզահրապարակ:

Այգու կանաչ գոտին կընդլայնվի, կտնկվեն շուրջ 70 արժեքավոր և երիտասարդ ծառեր:

Մանրամասները՝ տեսանյութում:

Share This Article