Յուրաքանչյուր կին ունի հաջողության իր բանաձեւը. Կայացավ «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» թեմայով համաժողովը

3 Min Read

«Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» ՀԿ-ն իրականացրեց «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» թեմայով համաժողով, որը տեղի ունեցավ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում:

Այս նշանակալի միջոցառման նպատակն էր ճանաչել և գնահատել այն կարևոր ներդրումները, որոնք կանայք ունեցել են զանազան մասնագիտական ոլորտներում։ Դեռևս 2022 թվականից սկիզբ առած «Աջակցեք կանանց» նախաձեռնությունը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հովանու ներքո ստացել է ԱԱՊՀ-ի աջակցությունը։ Նախաձեռնության նպատակն է կարևորել կանանց ներդրումը կառավարման մեջ, նախաձեռնել քննարկումներ աջակցության վերաբերյալ և անդրադառնալ հնարավորություններին, ինչպես նաև այն մարտահրավերներին, որոնց բախվում են կանայք Հայաստանում և ամբողջ աշխարհում:

Միջոցառումը համախմբեց կառավարության, մասնավոր հատվածի և միջազգային կազմակերպությունների հիմնական շահագրգիռ կողմերին՝ ընդգծելու կանանց կողմից բիզնես միջավայր բերված մեծ փոփոխությունները և անդրադառնալու առկա մարտահրավերներին:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և ԱԱՊՀ-ի նախագահ Էլինա Մարգարյանը: Նրանք կատարեցին կարևոր ուղերձներ՝ ընդգծելով կանանց ներդրումը ճանաչելու և գնահատելու նշանակությունը։ Այնուհետև կատարվեց անդրադարձ հայաստանյան աշխատաշուկայում կանանց կարևոր դերին, որին հաջորդեցին երկու պանելային քննարկումներ՝ «Կանայք կառավարման համակարգում» և «Կանայք բիզնեսում» թեմաներով։ Պանելային քննարկումներին մի քանի հաջողակ կանայք կիսվեցին իրենց ոգեշնչող փորձառություններով:

«ԱՄՆ-ն աջակցում և սատարում է կանանց հզորացմանն ու տնտեսության մեջ առաջխաղացմանը տարվա ամեն օր: Ես ուզում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին՝ ԱԱՊՀ-ին, այլ կազմակերպություններին և Հայաստանի կառավարությանը կանանց ձայնը լսելի դարձնելուն ուղղված իրենց ջանքերի համար», – նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։

ԱԱՊՀ-ի նախագահ Էլինա Մարգարյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր կին ունի հաջողության իր բանաձեւը.

«Կանայք կարևոր դեր են խաղում բիզնես միջավայրի ձևավորման գործում՝ կազմակերպություններին բերելով բազմազանություն, նորարարություն, կարեկցանք և թարմ հեռանկարներ՝ ի վերջո նպաստելով ընկերությունների հաջողությանն ու կայունությանը: Կանայք, ովքեր հավատում են իրենց ուժերին և կարողություններին, կարող են փոխվել և իրենց շրջապատող աշխարհը դարձնել ավելի լավը»:

Կարծում եմ, որ կանայք իրենց հետ բերում են եզակի հեռանկարներ, հմտություններ և փորձ, և նրանց ներկայացվածությունը ղեկավար պաշտոններում կարևոր է նորարարության, ստեղծարարության և կայուն աճի խթանման տեսանկյունից», – նշեց «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Անետա Սեբրուսկան:

Միջոցառումը կազմակերպվել է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության հետ համատեղ։ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն արժևորում է կանանց աջակցման նախաձեռնությունը և հանձնառու է աջակցել  հավասարությանը և կանանց առաջխաղացմանը նպաստող նախաձեռնություններին:


***
Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը անկախ բիզնես ասոցիացիա է, որը գործում է Հայաստանում 2000 թվականից: ԱԱՊՀ-ն ներկայացնում է 170 անդամ ընկերությունների շահերը՝ Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներից: Ավելի նպաստավոր գործարար միջավայր ստեղծելու և լավագույն գործարար փորձը խթանելու համար ԱԱՊՀ-ն համագործակցում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների և գործարար համայնքի հետ: ԱԱՊՀ-ն ԱՄՆ առևտրի պալատի և Եվրոպայում ամերիկյան պալատների անդամ է: Հայաստանում ԱԱՊՀ-ն կշարունակի իր կոմիտեների և աշխատանքային խմբերի միջոցով պաշտպանել օրենքի գերակայությունը, ինչպես նաև ընդլայնել իր համագործակցությունը Հայաստանի կառավարության և տարածաշրջանի ու Եվրոպայի այլ պալատների հետ:

TAGGED:
Share This Article