Խաղի շահումը եթե գերազանցի 5 մլն դրամը, ապա 10 տոկոս եկամտահարկ կփոխանցվի պետբյուջե. նախագիծ

1 Min Read

«Խաղային գործունեության կարգավորման մասին» և կից օրինագծերի փաթեթը, որը Ազգային ժողովի հունիսի 11-ի նիստին ներկայացրեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, առաջինից երկրորդ ընթերցում փոփոխությունների է ենթարկվել:

Ըստ այդմ՝ առանձնացվել է հարկման երկու ռեժիմ՝ խոշոր շահում և ուղղակի շահում: Խոշոր շահման շեմ է սահմանվել 5 մլն դրամը: Եթե միանվագ շահումը գերազանցում է 5 մլն դրամը, ապա խաղի կազմակերպիչը՝ որպես հարկային գործակալ, պարտավոր է 10 տոկոս դրույքաչափով եկամտային հարկ փոխանցել պետական բյուջե:

Շահումը պետք է արտացոլվի տարեկան հայտարարագրում, եթե տարվա ավարտին այն դրական մեծություն է:

«Երկրորդ ռեժիմը վերաբերում է տարեկան հայտարարագրին, եթե տարվա ընթացքում կատարված խաղադրույքների և ստացված շահման հարաբերակցությունը դրական է, այդ դեպքում արդեն տարեկան հայտարարագրով ֆիզիկական անձը պետք է արտացոլի որպես հարկվող եկամուտ և վճարի եկամտային հարկ՝ 5 տոկոս դրույքաչափով»,- ասաց Բադասյանը:

Փաթեթով առաջարկվում է նաև արգելել շահումով խաղերի հասանելիությունը ՊՆ աշխատակիցների, պայմանագրային զինծառայողների, իրավական համակարգի մարմինների աշխատակիցների համար:

Share This Article