Ամերիաբանկի վաճառքը կայացավ. հայտնի են նոր բաժնետերերը

1 Min Read

Բաժնետերերի և կարգավորող մարմինների բոլոր անհրաժեշտ հաստատումները ստանալուց հետո, բանկի վաճառքի գործարքը կնքվել է, և Ամերիաբանկի բաժնետերերի կառուցվածքում փոփոխությունները գրանցվել են։ Այս մասին տեղեկանում ենք Ամերիաբանկի պաշտոնական կայքից։

Ապրիլի 4-ի դրությամբ Ամերիաբանկի նոր բաժնետերերն են՝

1. Bank of Georgia Group PLC («Բենք օֆ Ջորջիա Գրուփ» ՓիԷլՍի»)` 70,279 բաժնետոմս կամ մոտ 60 %,

2. Bank of Georgia JSC («Բենք օֆ Ջորջիա» Ջեյէսսի»)` 35,140 բաժնետոմս կամ մոտ 30 %,

3. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ՝ 11,713 բաժնետոմս կամ մոտ 10 %:

Հիշեցնենք` մոտ 1 ամիս առաջ տեղեկոըթյույ ստացվեց, որ «Բենք օֆ Ջորջիա»-ն (Bank of Georgia Group PLC) պատրաստվում է 303.6 մլն ԱՄՆ դոլարով գնել հայկական Ամերիաբանկի բաժնետոմսերի 90%-ը։


Ինչ են փաստում BOGG-ի առանցքային ցուցանիշները. Ինչպիսի ազդեցություն կունենա Ամերիաբանկի վաճառքը ՀՀ բանկային համակարգի վրա. Ինֆոգրաֆիկա


 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով