ՎՏԲ բանկերը ՀՀ–ում, Բելառուսում և Ղազախստանում ամբողջ ծավալով սպասարկում են «Միր» քարտերը

1 Min Read

ՎՏԲ խմբի բանկերը Հայաստանում, Բելառուսում և Ղազախստանում շարունակում են ամբողջությամբ սպասարկել «Միր» քարտերը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիին` հղում կատարելով բանկի մամուլի ծառայությունից։

«ՎՏԲ խմբի բանկերը Հայաստանում, Բելառուսում և Ղազախստանում շարունակում են իրենց ենթակառուցվածքում ամբողջ ծավալով սպասարկել «Միր» քարտերը, ինչպես եղել է նախկինում։ ՎՏԲ խմբի բանկերի և ցանկացած այլ ռուսական բանկերի «Միր» քարտատերերը կարող են գումար կանխիկացնել բանկոմատներից, վճարումներ ու կատարել փոխանցումներ (այդ թվում` միջազգային) բջջային հավելվածներով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կախված երկրից՝ փոխանցումները կարելի է իրականացնել հեռախոսի կամ քարտի համարով, բանկային ռեկվիզիտներով, ինչպես նաև կանխիկի տրամադրումով։

«Անհրաժեշտության դեպքում ՎՏԲ-ն միշտ պատրաստ է օպերատիվ կերպով արձագանքել շուկայի իրադրության փոփոխությանը», – նշել են մամուլի ծառայությունից։

Share This Article