Եվրոպական ո՞ր երկրում է սահմանված կապիտալի շահույթի ամենաբարձր հարկը. Euronews

4 Min Read

Կապիտալ շահույթը հարկ է, որը կիրառվում է հիմնական միջոցների կամ ակտիվների վաճառքի ժամանակ: Դրանք սովորաբար ներառում են այնպիսի բաներ, ինչպիսիք են պարտատոմսերը, բաժնետոմսերը, անշարժ գույքը, կրիպտոարժույթը, տրանսպորտային միջոցները, զարդերը և այլն,-գրում է Euronews-ը:

Սովորաբար  կապիտալ շահույթի հարկը վճարում են միայն ակտիվները վաճառելուց հետո: Երկարաժամկետ կապիտալ շահույթի հարկերը սովորաբար տարածվում են մեկ տարուց ավելի պահվող ներդրումներից ստացված եկամուտների վրա: Իսկ, կարճաժամկետ շահույթները, որոնք մեկ տարի կամ ավելի քիչ սեփականություն հանդիսացող ակտիվներն են, հարկվում են սեփականատիրոջ եկամտահարկի դրույքաչափով: Սա ի վերջո ավելի բարձր է հարկվում, քան երկարաժամկետ ներդրումների կապիտալ շահութահարկը:

Որ եվրոպական երկիրն է սահմանում կապիտալ շահույթի ամենաբարձր հարկը

Համաձայն Հարկային հիմնադրամի 2024 թվականի եվրոպական կապիտալ շահույթի հարկի հաշվետվության՝ Դանիան գանձում է կապիտալ շահույթի ամենաբարձր հարկը՝ 42%։ Երկրորդ տեղում Նորվեգիան է՝ 37.8%, որին հաջորդում են Ֆինլանդիան և Ֆրանսիան ՝ յուրաքանչյուրը 34%: Իռլանդիան զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ 33%-ով:

Մոլդովան սահմանել է կապիտալ շահույթի ամենացածր հարկը՝ 6%, մինչդեռ Բուլղարիան և Ռումինիան՝ 10-ական%, Խորվաթիան՝ 12%, հաջորդում են Հունաստանը և Հունգարիան՝ 15-ական %։

Մի շարք երկրներ, ինչպիսիք են Բելգիան, Չեխիան, Վրաստանը, Լյուքսեմբուրգը, Մալթան, Սլովենիան, Սլովակիան, Շվեյցարիան և Թուրքիան, կապիտալ շահույթի հարկ չեն սահմանում:

Ինչու են Դանիան և Նորվեգիան սահմանում կապիտալ շահույթի բարձր հարկ

Հարկային հիմնադրամի գլոբալ քաղաքականության վերլուծաբանն ասել է, որ Դանիայի և Նորվեգիայի անհամեմատ ամենաբարձր հարկային դրույքաչափեր ունենալու պատճառը իրենց երկրներում օրենքով սահմանված դրույքաչափերն են:

Ֆրանսիան կապիտալի շահույթի վրա կիրառում է 30% տոկոսադրույք, իսկ բարձր եկամուտ ունեցող անձինք վճարում են լրացուցիչ 4%: 

Ֆինլանդիան էլ առանձին-առանձին հարկում է և´ կապիտալ շահույթը, և´ վաստակած եկամուտը: Կապիտալ եկամտի որոշ օրինակներ են ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը, փայտի վաճառքից ստացված եկամուտը: Ներառված են նաև վարձակալությունից ստացված եկամուտները, արդյունահանվող հողային ռեսուրսներից ստացված եկամուտը և տոկոսային եկամտի հատուկ տեսակները:

Ֆինլանդիայում գործում է նաև կապիտալ շահույթի հարկ, 30 000 եվրոյից պակաս կապիտալ եկամուտը հարկվում է 30% դրույքաչափով: Այդ շեմից բարձր հարկվող կապիտալ եկամտի վրա էլ կիրառվում է 34% տուրք:

Արևելյան և հարավարևելյան Եվրոպայի երկրները, ինչպիսիք են Մոլդովան, Բուլղարիան և Ռումինիան, կապիտալ շահույթի ավելի ցածր հարկեր ունենալու շնորհիվ դարձել են բիզնես անելու գրավիչ վայրեր տարբեր ընկերությունների համար: Դրան նպաստել են նաև հարկային արտոնությունները, էժան հողն ու աշխատուժը, ինչպես նաև պարզ օրենքները:

Զարգացող երկրներում կապիտալ եկամուտը սովորաբար ստացվում է անշարժ գույքի փոխանակումից կամ վաճառքից, մինչդեռ զարգացած երկրներում այն հիմնականում ստացվում է արժեթղթերի վաճառքից: Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ զարգացող երկրների հարստության և կապիտալի զգալի մասը կապված է անշարժ գույքի հետ: 

Ավելի բարձր կապիտալ հարկերը սովորաբար հանգեցնում են նրան, որ մարդիկ ավելի քիչ են հակված խնայողություններին կամ ավելի երկար ժամանակ պահում են իրենց ակտիվները:

Դա պայմանավորված է նրանով, որ կապիտալ շահույթը սովորաբար հարկվում է ավելի ցածր տոկոսադրույքով, քան սովորական եկամուտը, ինչը ներդրողներին առավելություն է տալիս սովորական աշխատավարձով աշխատողների նկատմամբ: Այնուամենայնիվ, կարճաժամկետ կապիտալ շահույթները, որոնք պահվում են մեկ տարուց պակաս, սովորաբար ավելի բարձր են հարկվում, քան երկարաժամկետները: Սա նշանակում է, որ հարկերից առավելագույնս օգտվելու համար մարդիկ պետք է պահպանեն իրենց ներդրումներն առնվազն մեկ տարի և շատ ավելի երկար:

Եվրոպական որոշ երկրներ, ինչպիսիք են Իսպանիան, ունեն կապիտալ շահույթի հարկի արտոնություններ տարեց քաղաքացիների համար:

 

TAGGED:
Share This Article