Ո՞ր արտադրանքի վաճառքի շնորհիվ է Xiaomi-ի կապիտալիզացիան ավելացել 7,6 մլրդ դոլարով

1 Min Read

Xiaomi-ի կապիտալիզացիան ավելացել է 7,6 մլրդ դոլարով՝ SU7 էլեկտրական մեքենայի վաճառքի մեկնարկից հետո․ նշում է Reuters-ը:

Սմարթֆոններ արտադրող չինական առաջին էլեկտրական մեքենան հաճախորդների համար հասանելի է դարձել մարտի 28-ին, սակայն Հոնկոնգի ֆոնդային բորսան այդ ժամանակվանից փակ է Զատկի տոնի կապակցությամբ:

Xiaomi-ն հաճախորդներին ասել է, որ նրանք պետք է սպասեն չորսից յոթ ամիս էլեկտրական մեքենան ձեռք բերելու համար, ինչը ցույց է տալիս դրա մեծ պահանջարկը։

Xiaomi Corporation-ի բաժնետոմսերը Հոնկոնգի առևտրում 16%-ով թանկացել է Չինաստանում SU7 էլեկտրական մեքենայի վաճառքի մեկնարկից հետո, կապիտալիզացիան աճել է մոտ 7,6 մլրդ դոլարով։

SU7-ի արժեքը սկսվում է 215900 յուանից (29900 դոլար): Սա մոտ 4000 դոլարով ավելի էժան է, քան Tesla Model 3-ը։

Share This Article