Մեկնարկել են միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները

1 Min Read
Ապրիլի 1-ից մեկնարկել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Հետևյալ տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ սահմանվել է 2024 թվականի մայիսի 10-ը՝
  • Դիլիջանի տարածաշրջան
  • Արմավիրի տարածաշրջան
  • Վայքի տարածաշրջան
  • Նաիրիի տարածաշրջան
  • Աշտարակի տարածաշրջան
  • Թալինի տարածաշրջան
  • Արտաշատի տարածաշրջան
  • Արարատի տարածաշրջան
  • Էջմիածնի տարածաշրջան
  • Եղեգնաձորի տարածաշրջան
  • Թումանյանի տարածաշրջան
  • Բաղրամյանի տարածաշրջան
  • Նոյեմբերյանի տարածաշրջան
  • Մասիսի տարածաշրջան
  • Մեղրու տարածաշրջան
  • Կապանի տարածաշրջան
  • Գուգարքի տարածաշրջան
  • Սևանի տարածաշրջան
  • Աբովյանի տարածաշրջան
  • Գավառի տարածաշրջան
  • Վարդենիսի տարածաշրջան
  • Սպիտակի տարածաշրջան
  • Անիի տարածաշրջան
  • Ապարանի տարածաշրջան
  • Մարտունու տարածաշրջան
Հետևյալ տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ է սահմանել 2024 թվականի հունիսի 1-ը՝
  • Արթիկի տարածաշրջան
  • Սիսիանի տարածաշրջան
  • Ամասիայի տարածաշրջան
  • Ճամբարակի տարածաշրջան
  • Հրազդանի տարածաշրջան
  • Ստեփանավանի տարածաշրջան
  • Տաշիրի տարածաշրջան
  • Ախուրյանի տարածաշրջան
  • Աշոցքի տարածաշրջան
  • Գորիսի տարածաշրջան
  • Արագածի տարածաշրջան
  • Տավուշի տարածաշրջան
  • Իջևանի տարածաշրջան
Նշված գործընթացն իրականացվում է միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի ընթացիկ ամառային պահպանման աշխատանքների շրջանակներում։
Share This Article