«ԱվտոՎԱԶ»-ը սկսել է Lada Granta մակնիշի ավտոմեքենաներ արտադրել Ադրբեջանում

1 Min Read

«ԱվտոՎԱԶ»-ն Ադրբեջանում սկսել է Lada Granta մակնիշի ավտոմեքենաների արտադրություն․ փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ավտոարտադրողի մամուլի ծառայությունից հայտնել են, որ սա ընկերության պատմության մեջ Ադրբեջանում Lada-ի արտադրության առաջին նախագիծն է։

««ԱվտոՎԱԶ»-ը՝ մարդատար ավտոմեքենաների խոշորագույն արտադրողը և ռուսական շուկայի առաջատարը, հայտարարում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում Lada-ի արտադրման նախագծի մեկնարկի մասին։ Ներկայում տեղական արտադրամասերից մեկում կազմակերպվել է ավտոկոմպլեկտների ընդունման տարածք, արտադրամաս և պատրաստի մեքենաների պահեստավորման կայանատեղի»,- հայտնել են ընկերությունից։


«Մենք սկսում ենք Granta-ից և մինչև 2024 թվականի վերջ  նախատեսում ենք ընդլայնել տեղական արտադրության տեսականին` արտադրելով նաև Niva Legend and Niva Travel, փորձնական նմուշներն արդեն հավաքվել են և անցնում են որակի աուդիտ»,- ասել է «ԱվտոՎԱԶ»-ի նախագահ Մաքսիմ Սոկոլովը։

Share This Article