Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում (տեսանյութ, լուսանկարներ)

2 Min Read

Արդեն երրորդ շաբաթն է, որ «Ցերեբրում» վիրտուալ Երևանում կազմակերպվում են մշակութային ժամանցային միջոցառումներ։

Միջոցառումների ընթացքում կատարողները և հանդիսատեսը հաղորդակցվում են և կիսվում են զգացողություններով վիրտուալ իրականության ժանրի կանոններին համապատասխան՝ իրենց անհատական ավատարների միջոցով։

Հայաստանյան շոու-բիզնեսի ամենապահանջված ներկայացուցիչները ելույթ են ունենում Fastexverse վիրտուալ տիրույթում, որտեղ և տեղակայված է «Ցերեբրում» վիրտուալ Երևանը։ Այն առաջինն է իր տեսակի մեջ Հայաստանում՝ հավակնելով դառնալ վիրտուալ տիրույթում տարբեր ոլորտների զարգացման ամենանորարար հարթակը մեր երկրում։

Առաջին միջոցառումը, որն, ի դեպ, Հայաստանում ընդհանրապես առաջինն էր այդ ձևաչափում, տեղի ունեցավ փետրվարի 29-ին․ դա 3.33 խմբի համերգն էր։

Երկրորդն արդեն սթենդափ-շոու էր՝ հումորիստներ Էդո Հովսեփյանի, Արմեն Սարգսյանի և Անդրանիկ Համբարձումյանի կատարմամբ։ Այն անցկացվեց մարտի 15-ին։ Իսկ երրորդը Իվետա Մուկուչյանի մենահամերգն էր, որը կայացավ մարտի 22-ին։

«Ցերեբրում» վիրտուալ Երևանը հնարավոր է դարձնում նաև միջոցառումների ընթացքում հանդիսատես-արտիստ ինտերակտիվ շփումը․ մասնակիցները կարող են հարցեր ուղղել կատարողներին և բավարարել իրենց հետաքրքրությունը։

Fastexverse մտադիր է ամեն շաբաթ հնարավորություն տալ հասարակությանը հետաքրքիր ժամանց ունենալ «Ցերեբրում» վիրտուալ Երևանում։ Սա լավ առիթ է՝ մետավերսը բացահայտելու, թվային մարքեթինգի ժամանակակից գործիքակազմին տիրապետելու և միևնույն ժամանակ ուրախ վիրտուալ ժամանակ անցկացնելու համար։ Ինչպես ասում են՝ հաճելին օգտակարի հետ համատեղելու համար։

Ի դեպ, իրականի հետ համեմատությամբ վիրտուալ միջոցառումների տոմսերն էապես մատչելի են և հասանելի բոլորին։ Ընդ որում, առաջին միջոցառումից մինչև վերջինը, որն ընդգրկում է շուրջ երեքշաբաթյա միջակայք, մասնակիցների թիվը դինամիկ աճ է գրանցել․ եթե առաջին համերգին մասնակցել է շուրջ 130 հանդիսատես՝ իր անհատական ավատարով, ապա վերջին՝ Իվետա Մուկուչյանի համերգի մասնակիցների թիվը գրեթե եռապատկվել է։

Հաջորդիվ «Ցերեբրում» վիրտուալ Երևանում սպասվում է Aram MP3-ի վիրտուալ մենահամերգը։

 


Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում. (տեսանյութ, լուսանկարներ)


***
Fastex-ն արագ զարգացող web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր` առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտովճարային միջոցը, Fastexverse վիտուալ 3D իրականությունը և իր NFT առևտրային հարթակը՝ ftNFT Marketplace-ը, ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին:

 

Share This Article
Թողնել մեկնաբանություն