Շուտով շահագործման կհանձնվի Հարավային Կորեայի նոր՝ գերժամանակակից, գերարագ գնացքը

1 Min Read

Հարավային Կորեայի հողային ռեսուրսների, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարությունը վերջերս ներկայացրել է նոր գերարագ գնացք՝ «KTX-Cheongryong», որը կարողանում է զարգացնել առավելագույնը 320 կմ/ժ արագություն:

«Korea Train Express»-ը (KTX) Հարավկորեական արագընթաց երկաթուղային համակարգ է, որը գործում է «Korail»-ի կողմից: Cheongryong-ը՝ Հարավային Կորեայի գերժամանակակից արագընթաց գնացքը թույլ կտա ուղևորներին Սեուլից Բուսան հասնել մոտ 2 ժամ 10 րոպեում, իսկ Յոնգսանից Գվանգջու՝ մոտ 1 ժամ 30 րոպեում:

Cheongryong-ի ստեղծման նախագիծը մեկնարկել է 2007 թվականին՝ հողային ռեսուրսների, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարության արագընթաց երկաթուղային հետազոտությունների և զարգացման ծրագրի շրջանակներում: Առավելություններից մեկը առջևի և հետևի լոկոմոտիվների անհրաժեշտության բացակայությունն է, ինչը ավելի շատ տեղ է ապահովում ուղևորների համար:

Cheongryong-ն ունի 136 նստատեղ՝ 35,8% – ով ավելի, քան Sancheon-ը ՝ KTX-ի մեկ այլ մոդելը: Բացի այդ՝ նստատեղերի միջև անցուղիներն ավելի լայն են:

Նախարարությունը նախատեսում է մայիսին շահագործման հանձնել Cheongryong-ի 2 միավոր գնացք, իսկ մինչև 2028 թվականը կավելացվի ևս 31 միավոր:

Share This Article