Փնտրվում է BlackCat խմբավորումը, որը մեծ վնաս է հասցրել ԱՄՆ-ի խոշորագույն` UnitedHealth ապահովագրական ընկերությանը

1 Min Read

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը առաջարկել է $10 մլն նրան, ով տեղեկատվություն կտրամադրի BlackCat հաքերային խմբավորման վերաբերյալ։ Այս «ամենապահանջված» խմբավորումը մեղադրվում է UnitedHealth Group ընկերության տեխնոլոգիական ստորաբաժանման համակարգչային ցանցերը կոտրելու մեջ

ԱՄՆ-ի պետդեպի հաղորդագրությունում ասվում է, որ BlackCat-ը հզոր վնաս է հասցրել կենսական ենթակառուցվածքների համակարգչային ցանցերին ԱՄՆ-ում և ողջ աշխարհում։


Ի՞նչ պայմանավորվածություն են ձեռք բերել Visa-ն և Mastercard-ը հակամենաշնորհային գործընթացների վերաբերյալ


UnitedHealth Group-ը արդեն նախորդ շաբաթ տեղեկացրել էր, որ սկսել է $14 մլրդի հասնող բժշկական ապահովագրական հայտերի հետ կապված խնդիրների կարգավորման աշխատանքները, որոնք առաջացել էին հաքերային հարձակման հետևանքով։

UnitedHealth-ի Change Healthcare տեխնոլոգիական ստորաբաժանումը պատասխանատու է բժիշկներին և նրանց բուժառուներին ապահովագրավճարների վճարման գործընթացի համար, իսկ հարձակումից հետո ստեղծվել էր մի իրավիճակ, երբ թե՛ բժիշկները, թե՛ բուժառուները մնացել էին առանց որևէ ֆինանսական միջոցների։

Հատկապես դաժան է եղել այն համայնքային առողջապահական կենտրոնների համար, որոնք սպասարկում են ավելի քան 30 միլիոն աղքատ և չապահովագրված հիվանդների։

Ավելի վաղ BlackCat-ի ավազակները $22 մլն փրկագին էին պահանջել համակարգը վերականգնելու դիմաց։ Սակայն, հայտնի չէ՝ արդյո՞ք ընկերությունը կատարել է հանցագործների պահանջը։ 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով