Ի՞նչ պայմանավորվածություն են ձեռք բերել Visa-ն և Mastercard-ը հակամենաշնորհային գործընթացների վերաբերյալ

1 Min Read

Միջազգային Visa և Mastercard վճարային համակարգերը համաձայնության են ձեռք բերել ԱՄՆ-ում հակամենաշնորհային ընթացակարգերի վերաբերյալ՝ կապված վարկային և դեբետային քարտերով վճարումների ժամանակ առևտրականների համար նախատեսված միջնորդավճարների հետ. գրում է Reauters-ը։

Երկու ընկերությունները պայմանավորվել են հինգ տարով սահմանափակել առևտրականների կողմից քարտային փոխանցումների միջնորդավճարները, ինչը կարող է հանգեցնել մինչև 30 միլիարդ դոլարի խնայողության։

Քննադատներն ասում են, որ գործարքի արդյունքում ստացված խնայողությունները ժամանակավոր կլինեն, իսկ վճարները կմնան բարձր:

Որոշ առևտրականներ հայտարարել են, որ պատրաստ են առանձին պահանջներ ներկայացնել վճարային համակարգերի դեմ՝ պահանջելով փոխհատուցել մինչ օրս կրած վնասները:

 

Կիսվեք այս հոդվածով