ՀՀ կառավարությունը 29.94 տոննա մարդասիրական օգնություն ուղարկեց Գազա

1 Min Read

ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը․ հայտնում են ՀՀ կառավարությունից։

Կառավարության որոշմամբ պահուստային ֆոնդից գումար է հատկացվել վերջին շրջանում Գազայում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված մարդկաց մարդասիրաան օգնություն ցուցաբերելու նպատակով:

Ծանր սոցիալական պայմաններում գտնվող շուրջ 1,5 մլն անձի ՀՀ կառավարությունը կտրամադրի մթերք՝ պահածոներ, չոր սնունդ, դեղորայք՝ բժշկական լուծույթներ, հակաբիոտիկներ: Մարդասիրական օգնությունը կազմում է 29. 94 տոննա:


Հայաստանը 29.94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ-ն օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար


Կիսվեք այս հոդվածով