Հայաստանը 29.94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Հայաստանը Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն կցուցաբերի. որոշումն ընդունվելէ կառավարության այսօրվա նիստում։

Ներքին գործերի նախարարությանը կհատկացվի շուրջ 19 միլիոն դրամ, իսկ Պաշտպանության նախարարությանը կհատկացվեն համապատասխան միջոցներ, քանի որ մարդասիրական օգնության տեղափոխումը ապահովում է ՊՆ-ն։

«Ինչպես տեղյակ եք այս հումանիտար բեռի առաքման վերաբերյալ  ես հայտարարեցի Եգիպտոսի արաբական հանրապետություն կատարած  պաշտոնական այցի ընթացքում։ Այնտեղ հարցեր կային լոգիստիկայի հետ կապված։ Այս աջակցությունը Գազայի բնակիչներին հասցնելու համար  ունենք Եգիպտոսի կառավարութան աջակցության կարիքը, որովհետև մենք բեռը ուղիղ չենք կարող տեղ հասցնել»,- նշել է Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Share This Article