«3+3» ձևաչափով երկրների միջև առևտրաշրջանառությունը. պատկերը՝ 2024թ. հունվարին. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Մենք շրջապատված ենք «նախանձելի» հարևաններով, չունենք ծով, հետպատերազմյան վիճակում դեռ դառը հետևանքներն ենք փորձում հաղթահարել,  հետևաբար, մեր իրականությունը պահանջում է ավելի լայն համագործակցություն է՛լ ավելի մեծ կորուստներից զերծ մնալու համար։
Համագործացության տեսանկյունից նկատենք, որ «3+3» ֆորմատի երկրներից 2-ի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ չունենք որևէ էական առևտրատնտեսական հարաբերություններ։

Մյուսների հետ համագործակցությունը մի ծայրահեղությունից մյուսն է։ Այսպես, 2024թ. միայն հունվարին «3+3» երկրների՝ ՌԴ, ԻԻՀ և Վրաստանի մասով ՀՀ արտահանման ծավալները կազմել են $268,2 մլն, որը կազմում է ՀՀ արտահանման ծավալների 28,71%-ը։ Նախորդ տարվա համեմատ այս մասնաբաժինը մոտ կիսով չափ կրճատվել է։

Մյուս կողմից ներմուծման ծավալներն են, որոնք կազմել են մոտ $649,6 մլն՝  ՀՀ ներմուծման ծավալների շուրջ 53, 61%-ը։ Նախորդ տարվա համեմատ այս մասնաբաժինն աճել է մոտ 1,5 անգամ։

«3+3» խմբի երկրներ ՀՀ արտահանման և ներմուծման ծավալների կառուցվածքը՝ ստորև

 

ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացված  տվյալների հիման վրա կատարած մեր հաշվարկները ցույց են տալիս, որ ՀՀ թե՛ արտահանման, թե՛ ներմուծման ծավալներում շարունակում է գերիշխել Ռուսաստանը, որի մասնաբաժինը «3+3» ֆորմատի երկրների հետ ՀՀ արտահանման և ներմուծման ծավալներում կազմել է համապատասխանաբար 92% և 95%։

Մեր մյուս հարևանների հետ իրավիճակը խիստ անբավարար է։ Այսպես, «3+3» խմբում ՀՀ արտահանման ծավալներում Իրանի մասնաբաժինը կազմել է 3%,  Վրաստանինը՝ 5%, իսկ ներմուծման դեպքում՝ համապատասխանաբար  4,5% և 1%։

TAGGED:
Share This Article