2024 թվականի հունվարի համեմատ միջին աշխատավարձն աճել է 7.1 տոկոսով. Թունյան

1 Min Read

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուքի» էջում գրել է.

«ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2024 թվականի հունվարին միջին ամսական աշխատավարձը հանրապետությունում կազմել է 267 հազար դրամ։ Այդ թվում, պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 208 հազար դրամ, ոչ պետական հատվածում՝ 291 հազար դրամ։

2024 թվականի հունվարի համեմատ միջին աշխատավարձն աճել է 7.1 տոկոսով (պետական հատվածում՝ 9.8 տոկոսով, ոչ պետական հատվածում՝ 6 տոկոսով)։ Ամենաբարձրը տեղեկատվության և կապի ոլորտի աշխատողների վարձատրությունն է՝ միջինը 865 հազար դրամ։

Այդ թվում, կոնկրետ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջին աշխատավարձը 1 միլիոն 48.6 հազար դրամ է։ Հաջորդ տեղում Ֆինանսական և ապահովագրական գործունեությունն է՝ 579 հազար դրամ միջին աշխատավարձով»։

TAGGED:
Share This Article