Նախարարը հետաքրքրվել է գարնանային ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ ՋՕԸ-ների աշխատանքով

1 Min Read
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
Խորհրդակցության ժամանակ նախ քննարկվել է նախորդ գործակարգավարականների ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը։
Նախարարը հետաքրքրվել է գարնանային ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ ՋՕԸ-ների կողմից իրականացվող աշխատանքով։ Նախարարին զեկուցվել է, որ աշխատանքներն իրականացվում են գրաֆիկով սահմանված կարգով։
Այնուհետև քննարկվել է սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման ընթացքի վերաբերյալ հարցեր։
Սանոսյանը հերթական անգամ հանձնարարել է բացառել թերություններով ծրագրերի ընդունումն ու վճարումը։
Նախարարին է զեկուցվել նաև ՏԿԵՆ և նախարարությանը ենթակա մարմինների ունեցած տեղեկատվությունը Կադաստրի կոմիտեի կողմից ազգային գեոպորտալ ինտեգրելու, ինչպես նաև դեռևս հավաքագրման ենթակա տեղեկատվության հավաքագրման վերաբերյալ հարցեր։
Նախարարի կողմից տրվել են մի շարք նոր հանձնարարականներ։
Share This Article
Թողնել մեկնաբանություն