Ինչու՞ ենք մենք ուշանում բանակի բնագծեր կառուցելու հարցում, ադրբեջանցին ավելի արագ է բարձրանում մեր սահմանները. Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Տարածքների համաչափ զարգացումը գերակա խնդիր է ցանկացած պետության համար, մանավանդ մեր իրավիճակում գտնվելու պարագայում։ Տարածքների համաչափ զարգացման պարագայում անչափ կարևոր է Ձեր նախարարության համագործակցությունը այլ կառույցների հետ, որոնք պետք է ապահովվեն մանավանդ սահմանային բնակիչներին իրենց հողին կառչաց լինելը։ Այս մասին ԱԺ-ում Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանին դիմելով ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Ակնկալվում է պատերազմի ժամանակ տարածքային կառավարման նախարարության խնդիրների կատարումը բանակի համար բնագծեր կառուցելը։ Ինչո՞ւ ենք մենք այսօր ուշանում,ադրբեջանցին ավելի շուտ է բարձրանում, բայց մենք ունենք շինարարական ինժեներական մեծ ներուժ պետության մեջ, որ կարող ենք ընդգրկել։ Այդ հարցի շրջանակներում եղել եմ Տեղ Կոռնիձոր և մինչև սահման, այդ ճանապարհով անցել եմ, այդ ճանապարհի ասֆալտը մեկ շերտով է կառուցված, ի՞նչ քաղաքական պայմանավորվածությունների շրջանակներում է ճանապարհի ժամկետներ նշանակված և քաղաքացիները հետաքրքրվում են, խոսք էր գնում, որ պետք է ավարտի ապրիլի մեկին, բայց այդ ճանապարհը իր սյուներով, արգելապատնեշներով, գծերով , և այլ ատրբուտներով պատրաստ չի մինչև հիմա»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Share This Article
1 Comment