«LEASING EXPO 2024»-ն արդեն երկրորդ անգամ մեկ հարկի տակ կհավաքի խոշոր կազմակերպությունների և 80-ից ավել ապրանքանիշի, որոնք առաջարկում են տարատեսակ սարքավորումներ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց:
Ցուցահանդեսը կտա հնարավորություն ծանոթանալ տեղական և միջազգային շուկայի տեխնիկական և տեխնոլոգիական նորարարություններին և առաջարկներին, ձեռք բերել վերջին սերնդի նորագույն սարքավորումներ՝ հատուկ առաջարկներով, շահավետ համագործակցության հնարավորությամբ:
Ներկայացված են լինելու՝
- Գյուղատնտեսական սարքավորումներ
- Արևային պանելներ
- Տրանսպորտային միջոցներ
- Շինարարական տեխնիկա
- Արդյունաբերական սարքավորումներ
- Արտադրական սարքավորումներ
- HoReCa մատակարարներ
- IT և ինովացիոն սարքավորումներ
- Բժշկական սարքավորումներ
- Օդափոխության համակարգեր
- Սառնարանային տնտեսություն
- Ջերմոցային տնտեսություն
- Ֆինանսական կառույցներ:
Մասնակիցները ներկայացնելու են իրենց հատուկ առաջարկները, ոլորտի նորարարություններն ու ներուժը։
Ցուցահանդեսը կանցկացվի երեք օր՝ ապրիլի 12, 13, 14-ը՝ ժամը 11:00-20:00, Մերիդիան ցուցահանդեսային համալիրում (հասցեն՝ Ոսկերիչների 1): Մուտքն ազատ է: Որպես այցելու կարող եք գրանցվել այստեղ:
Ապրիլի 3-ին, Ալեքսանդր հյուրանոցում, ժամը 12:00-ին կկայանա ցուցահանդեսի մամուլի ասուլիսը, որտեղ կազմակերպիչները կամփոփեն նախորդ ցուցահանդեսը՝ Leasing Expo 2023-ը և կներկայացնեն եկող ցուցահանդեսի մանրամասները ուլիզինգով պայմանավորված շուկայում տիրող իրավիճակը:
Ցուցահանդեսի կազմակերպիչն է Big Projects LLC-ը, համակազմակերպիչը՝ Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիան։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում