Աշխարհում տեղի ունեցող զարգացումները չեն նպաստում ֆինանսական համակարգում վստահության աճին։ Ընդհակառակը, լարվածությունը ստիպում է ֆինանսական ինստիտուտներին մշակել պահուստային տարբերակներ է՛լ ավելի ճգնաժամային իրավիճակներում կայունություն պահպանելու համար։
Այնուամենայնիվ, ներկայումս ձևավորված անկայունության պայմաններում բանկային համակարգը շարունակում է գործել և սպասարկել միլիոնավոր մարդկանց աշխարհի տարբեր անկյուններում։
Ներկայացնենք աշխարհում ակտիվների ամենամեծ ծավալներ ունեցող 10 բանկերը․
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ առաջին 4 հորիզոնականներում են հայտնվել չինական բանկերը՝
- Industrial and Commercial Bank of China,
- China Construction Bank Corp,
- Agricultural Bank of China
- Bank of China,
որոնց ակտիվների ծավալները կազմել են համապատասխանաբար $5,7 տրլն, $5 տրլն, $4,9 տրլն և $4,2 տրլն։ Ստացվում է, որ այս 4 բանկերի ակտիվների գումարային ծավալը կազմում է $19,8 տրլն։
Չինական բանկերին հաջորդում են ամերիկյան բանկերը՝ JPMorgan Chase & Co.-ն և Bank of America-ն, որոնց ակտիվների ծավալները կազմել են համապատասխանաբար $3,7 տրլն և $3,1 տրլն։
Աշխարհի 10 խոշոր բանկերի 7-րդ հորիզոնականում է հայտնվել ճապոնական Mitsubishi UFJ Financial Group-ը, որի ակտիվների ծավալները կազմել են $3 տրլն։
8-րդ տեղում է Հայաստանը լքել պատրաստվող HSBC Holdings-ը, որի ակտիվների ծավալները կազմում են $2,9 տրլն։
9-րդ և 10-րդհորիզոնականներում են հայտնվել ֆրանսիական երկու բանկերը՝ BNP Paribas-ը և Credit Agricole-ը համապատասխանաբար ակտիվների ծավալների $2,9 տրլն և $2,5 տրլն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում