Neuralink-ի չիպը կրող առաջին մարդը օնլայն շախմատ է խաղացել. BBC. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Իլոն Մասկի ուղեղի չիպերի արտադրությամբ զբաղվող Neuralink ընկերությունը ցույց է տվել իր առաջին մարդ-բուժառուին, որն իմպլանտացված սարքի միջոցով տեղափոխում է համակարգչի կուրսորը,– հայտնում է BBC-ին:

X-ում (նախկինում Twitter) ուղիղ հեռարձակման ժամանակ առաջին մարդ-բուժառուն՝ Նոլանդ Արբոնը, օգտագործում է համակարգչի կուրսորը՝ առցանց շախմատ խաղալու համար:

Արբոնը հունվարին է ստացել ուղեղի չիպերի իմպլանտը: Ընկերության նպատակն է միացնել մարդու ուղեղը համակարգիչներին՝ օգնելու հաղթահարել բարդ նյարդաբանական հիվանդությունները:

«Գործողությունը շատ պարզ էր», – ասել է Արբոնը շնորհանդեսի ժամանակ:

Արբոնը նաև ասել է, որ ինքն ուղեղի չիպի իմպլանտն օգտագործել է Civilization VI տեսախաղը խաղալու համար: Neuralink-ի ուղեղի չիպը նրան ութ ժամ անընդմեջ խաղալու հնարավորություն է տվել:

Այնուամենայնիվ, Արբոն ասել է, որ նոր տեխնոլոգիան կատարյալ չէ, և նրանք բախվել են որոշ խնդիրների:

Neuralink-ի սարքը, որի չափը մոտավորապես մեկ ֆունտ մետաղադրամ է, տեղադրվում է գանգի մեջ՝ միկրոսկոպիկ լարերով: 2023 թվականի մայիսին սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) Neuralink-ին թույլ տվեց փորձարկել չիպը մարդկանց վրա:

Neuralink-ը  փորձում է կատարելագործել և, ի վերջո, առևտրայնացնել այս տեխնոլոգիան: Օրինակ, Շվեյցարիայի Լոզան քաղաքում գտնվող դաշնային պոլիտեխնիկական դպրոցը հաջողությամբ օգնել է կաթվածահար Գերտ-Յան Օսկամին քայլել՝ պարզապես մտածելով շարժումների մասին:

Դա հաջողվել է Օսկամի ուղեղի և ողնաշարի մեջ էլեկտրոնային իմպլանտներ տեղադրելու միջոցով, որոնք առանց լարերի օգնության մտքերը փոխանցում են նրա ոտքերին:

Նշվում է, որ մարդու ուղեղում գտնվում է մոտ 86 միլիարդ նեյրոն՝ նյարդային բջիջներ: Ամեն անգամ, երբ մենք ուզում ենք շարժվել, զգալ կամ մտածել, էլեկտրական իմպուլս է առաջանում և այդ ազդանշաններն արագ ուղարկվում են մի նեյրոնից մյուսին:

Գիտնականները մշակել են սարքեր, որոնք կարող են հայտնաբերել այդ ազդանշաններից մի քանիսը ՝ օգտագործելով ուղեղի մեջ տեղադրված լարերը:

Տեխնոլոգիան, որը հայտնի է որպես ուղեղ-համակարգիչ ինտերֆեյս (BCI), այն է, ինչի հետազոտության և ներդրման համար ներկայումս միլիոնավոր դոլարներ են հատկացվում:

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով