Infiniti-ն ներկայացրել է QX80 քրոսովերի նոր մոդելը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

1 Min Read

Infiniti-ն ներկայացրել է QX80 քրոսովերի նոր սերունդը, որը վաճառքում կհայտնվի 2024 թվականի ընթացքում,-գրում է autopilot.ru-ն։

Նոր արտադրանքը ստացել է դիզայն՝ Artistry in Motion ոճով, որը գրեթե ամբողջությամբ կրկնում է 2023 թվականի Infiniti QX Monograph կոնցեպտային մեքենայի տեսքը:

Մոդելն ունի նոր 450 ձիաուժ հզորությամբ 3.5 լիտրանոց V6 տուրբո շարժիչ, որը նախորդից 50 ձիաուժով ավելի հզոր է։

Քրոսովերը կհամալրվի Electronic Air Suspension օդային կախոցով և Dynamic Digital Suspension հարվածային կլանիչներով, որոնք կբարելավեն վարելու ընթացքի հարմարավետությունը։

Նոր արտադրանքն ունի թվային գործիքների վահանակ, ինչպես նա երկու 14.3 դյույմանոց էկրան։ QX80-ն ունի նաև ներկառուցված տաքացվող նստատեղեր։ Բացի այդ, մեքենան համալրվել է նորարարական ծառայություններով, առաստաղին կա ներկառուցված ինֆրակարմիր սենսոր, որն ավտոմատ կերպով կարգավորում է ջերմաստիճանն ու օդի թարմությունը:

 

Մոդելն ունի նաև 1200 վտ հզորությամբ Klipsch Reference Premiere աուդիոհամակարգ՝ 24 բարձրախոսներով։

Infiniti QX80-ն ԱՄՆ շուկայում կհայտնվի 2024 թվականի ամռանը: Նշվում է, որ ճապոնական քրոսովերի նոր սերնդի արժեքը կկազմի 82.4 հազար դոլար՝ հետևի քարշակով տարբերակի համար, իսկ լիաքարշակով ամենամատչելի մոդելը կարժե85.5 հազար դոլար արժողությամբ։

TAGGED:
Share This Article