Mitsubishi-ն կոալիցիա է կազմում սինթետիկ բնական գազի արտադրությանը նպաստելու համար

1 Min Read

Mitsubishi-ն կկազմի միջազգային կոալիցիա՝ սինթետիկ բնական գազի (e-NG) զարգացմանն ու արտադրությանը նպաստելու համար․ գրում է Forbes.ru-ն։

Այս կոալիցիայի նպատակն է լինելու խթանել e-NG-ը, ստեղծել համաշխարհային շուկա և ամրապնդել համագործակցությունը շահագրգիռ կողմերի միջև: Ընկերությունները համոզված են, որ նման գազի օգտագործումը թույլ կտա ավելի արագ անցում կատարել դեպի զրոյական ածխածնային ապագա։

Ճապոնական Mitsubishi-ն միջազգային կոալիցիա կկազմի յոթ ընկերությունների հետ մաքուր սինթետիկ բնական գազի (e-NG) զարգացումն ու արտադրությունը խթանելու համար։ Կոալիցիայի կազմում կլինեն նաև ֆրանսիական Engie և Total Energies, բելգիական TES, ամերիկյան Sempra Infrastructure, ինչպես նաև ճապոնական Tokyo Gas, Osaka Gas և այլ ընկերությունները:

Mitsubishi-ն ընդգծել է, որ իր մոլեկուլային բաղադրության շնորհիվ, որը նույնական է սովորական բնական գազին, e-NG-ը կարող է փոխադրվել և պահպանվել՝ օգտագործելով առկա ենթակառուցվածքները:

 

 

 

Share This Article