Ինչ հաջողություն է գրանցել Neuralink-ի չիպը կրող առաջին մարդը․ պատմել է Մասկը

1 Min Read

Առաջին մարդ-բուժառուն, ում ուղեղում Neuralink չիպ է դրվել, կարծես թե լիովին ապաքինվել է և ի վիճակի է կառավարել համակարգչային մկնիկը` օգտագործելով իր մտքերը, հայտնում է Reauters-ը` վկայակոչելով ստարտափի հիմնադիր Իլոն Մասկի խոսքերը։

«Առաջընթացը լավ է, և բուժառուն կարծես լիովին ապաքինվել է՝ առանց որևէ կողմնակի ազդեցությունների, որոնց մասին տեղյակ էինք: Բուժառուն, պարզապես մտածելով, կարողանում է մկնիկը շարժել էկրանին »,- ասել է Մասկը։

Մասկը նաև նշել է, որ Neuralink-ն այժմ փորձում է այնպես անել, որ բուժառուն հնարավորինս շատ կարողանա սեղմել մկնիկի կոճակը:

Հիշեցնենք՝ անցյալ ամիս ընկերությունը հաջողությամբ տեղադրեց չիպն առաջին բուժառուի ուղեղում՝ սեպտեմբերին մարդկանց փորձնական հավաքագրման թույլտվություն ստանալուց հետո:


Մարդու ուղեղում Neuralink չիպի տեղադրումը հաջող է անցել․ Մասկը մանրամասներ է հայտնել


 

TAGGED:
Share This Article