Համաշխարհային բանկի գների վարկանիշում Հայաստանը 62-րդն է

1 Min Read
Համաշխարհային բանկի գների վարկանիշում(ցածրից բարձր) Հայաստանը 62-րդ տեղն է զբաղեցրել:
Նշենք, որ վարկանիշը համեմատում է ազգային արժույթներով գումարները տարբեր երկրներում նույն ծավալի ապրանքների ձեռքբերման համար:
Վարկանիշում Վրաստանը 35-րդն է, Ռուսաստանը՝ 81-րդը, Իրանը՝ 10-րդը:
Իրանը 10-րդն է, հիմնականում տեղի սպառողների համար բենզինի և գազի չափազանց ցածր գների շնորհիվ։
Համաշխարհային բանկը վարկանիշը կազմել է 2022 թվականի արդյունքներով, երբ Հայաստանում բարձր գնաճ էր (8-9% և ավելի)։
2023-ին այն սկսել է նվազել և վերջին ամիսներին դարձել է բացասական։ Այնուամենայնիվ, վարկանիշում դա արտացոլված չէ, քանի որ 2023-ի տվյալները դեռ աշխարհի ոչ բոլոր երկրների համար են պատրաստ:
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով