Zara-ն ռեկորդային վաճառք է գրանցել 2023թ.-ին. վաճառքի թվով նրան հաջորդում է նույն ընկերությանը պատկանող ևս 2 հայտնի ապրանքանիշ

2 Min Read

Zara-ի սեփականատեր Inditex-ի բաժնետոմսերը հասել են ռեկորդային բարձրակետի՝ ներբանկային առևտրի ընթացքում բարձրանալով ավելի քան 6%ով,– գրում է Cnbc.com-ը:

Բաժնետոմսերն աճել են 6%ից էլ մի փոքր ավելի ՝ կազմելով 43.58 եվրո կամ 47.69 դոլար:

Inditex-ի հաղորդմամբ՝ վաճառքները մեկ տարվա ընթացքում աճել են 10.4 %-ով ՝ հասնելով 35.9 մլրդ եվրոյի, ինչն էլ վկայում է ռեկորդային բարձր մակարդակի մասին: Վաճառքի ծավալներն աճել են աշխարհագրական բոլոր տարածաշրջաններում և բոլոր ապրանքանիշերի վաճառքներն էլ եղել են շատ գոհացուցիչ:

Ընդհանուր առմամբ, տարեվերջին գործել է արդեն 5 692 խանութ: Նշվում է, որ 2024 թվականին նախատեսվում է ընդլայնել բիզնեսը, այդ թվում և՝ Zara-ի խանութներ կբացվեն Լոս Անջելեսում և Լաս Վեգասում: Ընկերությունը նախատեսում է նաև նոր բաշխիչ կենտրոններ բացել 2024 և 2025 թվականներին՝ որպես լոգիստիկ ծրագրի մի մաս, ինչը երկու տարվա ընթացքում ընկերությանը կբերի 900 միլիոն եվրո։

2022 թվականի 30.3% աճից հետո, 2023 թվականին միայն եկամուտը հասել է նոր բարձր մակարդակի՝ կազմելով 5.4 մլրդ եվրո: Ընկերության համախառն շահույթը կազմել է 20.8 մլրդ եվրո, ինչը 11.9%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

«2023 թվականին «Inditex»-ի ցուցանիշները գերազանց էին: Մեր թիմերը կարողացել են օգտվել ստեղծված հնարավորություններից: Մենք ներդրումներ ենք կատարում և շարունակում ենք գրավիչ վարձատրություն առաջարկել մեր բաժնետերերին», – ասված է հայտարարության մեջ:

Իսպանական հագուստի ընկերությանը պատկանում են մի շարք հայտնի ապրանքանիշեր, այդ թվում՝ հայտնի Zara-ն, ինչպես նաև Pull & Bear, Bershka, Stradivarius,  Massimo Dutti-ն և Oysho-ն:

Inditex-ը հայտնել է, որ Zara-ն՝ ներառյալ Zara Home տեսականին, ամենամեծ վաճառքն է ունեցել 2023 թվականին, որին հաջորդում են Pull & Bear-ը և Massimo Dutti-ն:

Ընկերությունը նաև նշել է, որ 2024 թվականը լավ սկիզբ է դրել, քանի որ կայուն արժույթով վաճառքները փետրվարի 1-ից մինչև մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 11%-ով:


Քեյթ Միդլթոնը հանրությանը ներկայացել է Zara-ի էժան կիսաշրջազգեստով


 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով