ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերընտրվելու դեպքում թույլ չի տա այլ երկրներին ապադոլարիզացիայի ճանապարհով գնալ. գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ես թույլ չեմ տա, որ այլ երկրներ հրաժարվեն դոլարից: Դա կլինի հարված մեր երկրին, այնպես, ինչպես պատերազմում պարտվելը: Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- ասել է Թրամփը CNBC-ի եթերում։
Ավելի վաղ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել էր, որ Մոսկվան և Պեկինը, օրինակ, գրեթե ամբողջությամբ հրաժարվել են երկկողմանի վճարումներում դոլարի օգտագործումից։
Աշխարհում ապադոլարիզացիայի գործընթացի անշրջելիության մասին խոսվում է նաև ԲՐԻԿՍ-ի նիստերում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում