Իլոն Մասկը ցանկանում է X սոցիալական մեդիայում ձերբազատվել հավանումների (Like) և վերահրապարակումների (Repost) թիվը տեսնելու հնարավորությունից. գրում է dailymail-ը։
Արդյունքում, օգտատերերը պարզապես կդադարեն տեսնել մեկը մյուսի հրապարակման հավանումների և վերահրապարակումների քանակը, թեև գրառումը ստեղծողի համար այդ հնարավորությունը հասանելի կմնա։
«Like»-ը և «Repost»-ը, որպես հրապարակման երգրավվածության չափանիշներ, Մասկի համար վիճելի խնդիր են այն պահից, ինչ նա գնել է ընկերությունը:
Երբ Մասկը գնեց Twitter-ը, նա պնդում էր, որ իր օրոք կայքը կդառնա «ամեն ինչի հավելված», այդ թվում՝ բանկային գործարքներ և գնումներ կատարելու համար։
X սոցցանցում տեսալսազանգերի գործառույթն արդեն հասանելի է բոլորի համար
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում