X սոցցանցում տեսալսազանգերի գործառույթն արդեն հասանելի է բոլորի համար

1 Min Read

«X» միկրոբլոգային կայքը, որը պատկանում է Իլոն Մասկին և նախկինում հայտնի էր որպես Twitter, հայտարարել է՝ տեսալսազանգերն այժմ հասանելի են բոլորի համար․ գրում է Entrepreneur:

Նախկինում գործառույթը հասանելի էր X Premium բաժանորդների համար։ Պլատֆորմն այժմ կարող է օգտագործվել որպես MetaWhatsApp-ի և այլ համադրելի հավելվածների այլընտրանք։

Մեկ այլ օգտատիրոջ զանգելու հնարավորություն ստանալու համար օգտատերը պետք է նրա հետ առնվազն մեկ անգամ շփվի անձնական հաղորդագրությունների միջոցով:

Մասկը դեռ փետրվարի սկզբին հայտարարեց, որ կդադարի օգտագործել իր հեռախոսահամարը և մոտ ապագայում «X»-ը կօգտագործի զանգերի և հաղորդագրությունների համար: Թվում է, թե այս առաջընթացը համընկնում է Մասկի նպատակին՝ «X»-ը վերածելու «ամեն ինչի հավելվածի»։


Ավստրալիան տուգանել է Մասկի X պլատֆորմը 386 000 դոլարով. պարզաբանում. Reuters


 

TAGGED:
Share This Article
1 Comment