Xiaomi-ն թողարկել է էլեկտրական սկուտեր 4 pro max-ը, որն ընդամենը մեկ լիցաքավորմամբ կարող է շարժվել մինչև 60 կմ․ գրում է economictimes-ը։
960 Վտ հզորությամբ շարժիչն ունի արագության երեք ռեժիմ։ Առավելագույն արագությունը 25 կմ/ժ է։ Սա ավելի հզոր է, քանի 4 Pro Plus-ի 350W շարժիչը և ապահովում է ավելի դինամիկ երթևեկություն:
Առջևի երկմխոցային կախոցը ավելի լավ է դիմակայում անհարթ տեղանքին՝ զգալիորեն բարելավելով հարմարավետությունը՝ համեմատած նախորդ մոդելների հետ:
10,2 Ah հզորությամբ մարտկոցը մեկ լիցքավորման դեպքում ապահովում է 60 կմ ճանապարհ անցնել։ Նոր մոդելն աչքի է ընկնում նաև ավելի արագ լիցքավորմամբ՝ ինը ժամ։
4 Pro Max-ը Գերմանիայում՝ MediaMarkt-ում վաճառվել է 599,99 եվրոյով, սակայն ներկայումս առկա չէ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում