Ծնված աղջիկների թվաքանակը շարունակում է նվազել. Ինֆոգրաֆիկա

2 Min Read

Ահա և մեկնարկեց կանանց միամսյակը։ Շնորհավորելով բոլոր կանանց այս հրաշալի տոնի կապակցությամբ՝ պետք է փաստենք, որ կանայք շարունակում են պահպանել իրենց անփոխարինելի դերակատարումը բոլոր հարթակներում՝ ընտանիք, հասարակություն, քաղաքականություն, տնտեսություն, բիզնես և այլն։

Աշխարհում առանցքային նշանակություն ունեցող կազմակերպությունների ղեկը բազմիցս հայտնվել է կանանց ձեռքում։ Կանայք ղեկավարում են նաև մեծ տնտեսություններ և փորձում են լուծել աշխարհաքաղաքական հարցեր։

Կանայք համալրում են միլիոնատերերի ցուցակը, գլխավորում են վերազգային կորպորացիաներ և գնալով  էլ ավելի է աճում կանանց դերակատարումը։

Չնայած այս գլոբալ միտումներին՝ դեռևս կան բազմաթիվ երկրներ, որտեղ կանայք որևէ իրավունքներ չունեն և ենթարկվում են բազմաթիվ բռնությունների։

Քաղաքակիրթ աշխարհն անզոր է այս կարծրատիպերի ու բռնությւոնների դեմ պայքարում և պարզապես բավարարվում է  դրանք դատապարտելով։

Կան երկրներ, որտեղ լուրջ վտանգի տակ է աղջիկ երեխաների ծնունդը. նախապատվությունը տրվում է տղա երեխաներին։ Այս խնդիրը նաև որոշակի չափով առկա է Հայաստանում։

Մեր երկրում ծնված աղջիկ երեխաների թվաքանակի դինամիկային կարող ենք ծանոթանալ ստորև բերված գծապատկերում

ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` 2023թ-ին Հայաստանում ծնվել է 17,213 աղջիկ։ Վերջինս 2022թ-ի համեմատ աճել է 0,4%-ով։

Դիտարկվող ժամանակահատվածը կարելի է բաժանել երկու մասի՝ վերելքի և անկման։ Մասնավորապես, նկատում ենք, որ 2003-2010 թթ.-երին դիտվել է աղջիկ երեխաների ծնունդների աճ՝ 2010թ-ին հասնելով ողջ ժամանակաշրջանի առավելագույն մակարդակին՝ 20,856 աղջիկ։

Այնուհետև սկսվում է անկման ժամանակահատվածը՝ 2011-2023թթ.։ 2023թ-ին ծնված աղջիկ երեխաների թվաքանակը մոտավորապես հավասարվել է 2004թ-ի մակարդակին։ 


Մարտի 8-ին Երևանի հասարակական տրանսպորտը կանանց համար կլինի անվճար. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Հաջորդիվ ուսումնասիրենք, թե աղջիկների անուններից որոնք են առավել նախընտրելի․

Նախ և առաջ մեր ընթերցողների ուշադրությունը հրավիրենք այն հանգամանքի վրա, որ ներկայացված վիճակագրական տվյալներում տեսնում ենք 2023թ․-ին աղջիկ երեխաներին տրված թոփ 10 անունները։

Այսպես, առաջին հորիզոնականում է «Նարե» անունը, որը կրում է 2023թ-ին ծնված աղջիկների 4,3%-ը։

Երկրորդ տեղում է «Արփի» անունը՝ 3,6% մասնաբաժնով։

Երրորդ և չորրորդ տեղերում են հայտնվել «Մարիա» և «Լյուսի» անունները` համապատասխանաբար 3% և 2,3%։

Հինգերերորդ հորիզոնականում են հայտնվել «Մանե», «Մարի», «Եվա» և «Լուսե» անունները, որոնք յուրաքանչյուրը ունեցել են 2,1% մասնաբաժին։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով