Սպիտակ տունը վեց ամիս ժամանակ կտա TikTok-ին․ ի՞նչ վտանգներ է տեսնում ԱՄՆ-ն

1 Min Read

Սպիտակ տունն աջակցում է կոնգրեսականների կողմից ներկայացված օրինագծին, որը կարող է արգելել TikTok սոցիալական ցանցն ԱՄՆ-ում, եթե այն շարունակի կապեր պահպանել չինական ByteDance տեխնոլոգիական ընկերության հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

Ժան Պիերը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կստորագրի օրինագիծը, երբ այն վերջնական տեսքի բերվի կոնգրեսականների կողմից։

Սպիտակ տան մամուլի քարտուղարն ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմը նախաձեռնությունը չի դիտարկում որպես բուն TikTok հավելվածի արգելք։

Երեքշաբթի օրը Ներկայացուցիչների պալատի Չինաստանի հանձնաժողովի օրենսդիրներն օրինագիծ են ներկայացրել, որը նախատեսում է արգելել TikTok սոցիալական ցանցը Միացյալ Նահանգներում, եթե նրա և չինական ByteDance տեխնոլոգիական ընկերության միջև կապերը պահպանվեն: Նրանք  առաջարկել են ընկերությանը վեց ամիս ժամանակ տալ սոցիալական ցանցը վաճառելու համար։

Նախկինում ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ չինական սոցիալական ցանցը վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի համար։

Վաշինգտոնը պնդում էր, որ Չինաստանի իշխանությունները և հետախուզական ծառայությունները, իբրև թե, կարող էին տեղեկատվություն ստանալ այս սոցիալական ցանցի միջոցով:

Share This Article
Թողնել մեկնաբանություն