Apple-ը նախատեսում է թողարկել 20 դյույմանոց MacBook. ի՞նչ տեսք կունենա նոր մոդելը

1 Min Read

Apple-ը 2027 թվականին նախատեսում է  թողարկել 20 դյույմանոց ծալովի MacBook․ այս մասին X-ում գրել է ընկերության վերլուծաբան Մինգ-Չի Կուոն։

«Apple-ի միակ ծալովի արտադրանքը՝ մշակման հստակ ժամանակացույցով, 20․3 դյույմանոց MacBook-ն է, որը ակնկալվում է, որ զանգվածային արտադրության մեջ կմտնի 2027 թվականին»,- ասել է Կուոն։

Կուոն արդեն երրորդ աղբյուրն է, ով հրապարակային խոսում է 20 դյույմանոց MacBook թողարկելու հնարավորության մասին։

Ներկայումս Apple-ի ամենամեծ նոութբուքը 16 դյույմանոց MacBook Pro-ն է: Ընկերությունը ժամանակին նաև արտադրել է 17 դյույմանոց MacBook Pro, որի արտադրությունը դադարեցվել է 2012 թվականին:

Նոր ծալովի նոութբուքն ամբողջությամբ բացվելիս կունենա մոտ 20 դյույմ անկյունագծով էկրան, սակայն Կուոն սարքի արտաքին տեսքի մասին մանրամասներ չի հայտնել։


Apple-ը ներկայացրել է նոր MacBook Air-ը․ ինչո՞վ է տարբերվում նախորդներից


 

Share This Article