Արձանագրվել է շուրջ 11 մլն դրամի ապրանքների օրենքի խախտումով տեղափոխման դեպք. ՊԵԿ

1 Min Read
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է փետրվարի 1-29-ը ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։

Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, 74 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 10.960.549 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 91.585.350 ՀՀ դրամ: Ցանկը՝ այստեղ:

1 դեպքով արձանագրվել է արգելված գործունեությամբ զբաղվելու փաստ՝ ընդհանուր 14.603.000 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտում։ Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 14.603.000 ՀՀ դրամ։ Ցանկն՝ այստեղ:

23 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 7.155.000 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 9.505.000 ՀՀ դրամ: Ցանկը՝ այստեղ։

19 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում  է 44.500.000 ՀՀ դրամ։ Ցանկը՝ այստեղ:

Share This Article
Թողնել մեկնաբանություն