Ռուսական Սբերբանկի տնօրեն Գերման Գրեֆը հայտնել է, որ բանկը կորպորատիվ վարկերի տրամադրման 60%-ի մասով որոշումները վստահելու է արհեստական բանականությանը։
Գրեֆը արհեստական բանականությունը և թվային վերափոխումը դրել է բանկի ռազմավարական զարգացման հիմքում, քանի որ Ռուսաստանը հարմարվում է կյանքին` առանց արևմտյան ժամանակակից տեխնոլոգիաների։
Սբերբանկը 2024-2026թթ.-երին $5 մլրդ-ի ներդրումներ է կատարել արհեստական բանականության տեխնոլոգիաներում և սպասում է, որ արհեստական բանականությունից գեներացվող հասույթը կազմելու է մոտ $10 մլրդ։
Բանկում բոլոր որոշումները` կապված սպառողական, հիփոթեքային վարկերի և ավտովարկավորման հետ ընդունում է արհեստական բանականությունը։
Այս փոփոխությունների քամին վաղ թե ուշ հասնելու է Հայաստան։ Այս դեպքում ի՞նչ է տեղի ունենալու վարկային մասնագետների աշխատատեղերի հետ։ Ի վերջո, ՀՀ վարկային մասնագետները արհեստական բանականության ճշգրտությամբ աշխատանքներ են կատարում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում