Facebook-ում և Instagram-ում խափանումներ են, մարդկանց «դուրս են նետում օգտահաշիվներից». ՏՏ փորձագետ

1 Min Read

Ֆեյսբուքում և Ինստագրամում տեխնիկական խնդիրներ են, դեռ հայտնի չէ՝ ինչից։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը․

«Սոցիալական կայքը (Ֆեյսբուքը – խմբ․) բոլորին դուրս է նետում իրենց օգտահաշիվներից։ Եվ ոչ միայն Հայաստանում։ Մի խոսքով, սա ձեզանից կախված չէ, ինչ-որ փոփոխություններ են ներսում։ Կամ համընդհանուր խափանում է, կամ ընդհանրապես կոտրել են, նման դեպք էլի է տեղի ունեցել»,- հայտնում է փորձագետը։

Խնդիրների վերաբերյալ X-ում գրառում է կատարել Meta-ի հաղորդակցության տնօրեն Էնդի Սթոունը։ «Մենք տեղյակ ենք, որ մարդիկ դժվարանում են օգտվել մեր ծառայություններից: Մենք հիմա աշխատում ենք դրա վրա»,- գրել է նա։

Share This Article