ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն, ծանոթացել ընկերության գործունեությանը, արձանագրված հաջողություններին և ձեռքբերումներին:
Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում:
«Շրջայց եմ կատարել ընկերության Ուսումնական դեպարտամենտում տեղակայված լսարաններում, զրուցել ուսանողների հետ, կարևորել նոր գաղափարների ու մոտեցումների կիրառումն արտադրական գործընթացներում: Ընկերության նախագահ Երվանդ Զորյանը և Ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանը մանրամասներ են ներկայացրել իրականացվող կրթական ծրագրերի վերաբերյալ, մասնավորապես, խոսել ենք «Արտադրություն-ԲՈՒՀ» համագործակցության կրթական մոդելով իրականացվող ծրագրի մասին։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի համար բարձրակարգ մասնագետներ պատրաստելու անհրաժեշտությունը»,- գրել է նա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում