Apple-ն առաջին անգամ տուգանվել է ԵՄ-ի կողմից․ ինչու՞մ է Spotify-ը մեղադրել ընկերությանը

1 Min Read

App Store-ում Apple-ի գործելակերպի դեմ Spotify-ի ներկայացրած բողոքից հինգ տարի անց Եվրահանձնաժողովը որոշում կայացրեց և տուգանեց ընկերությանը 2 միլիարդ դոլարով: Այս մասին հայտնում է The Verge-ը։

Եվրոպական միության հակամենաշնորհային կարգավորող մարմինները տուգանել են Apple-ին 1,84 միլիարդ եվրոյով (մոտ 2 միլիարդ դոլար)՝ տեղեկացնելով, որ ընկերությունը չի կարող խոչընդոտել երաժշտական ​​ծառայություններին բաժանորդագրության ավելի էժան  առաջարկներ գովազդել Apple Store-ից դուրս:

ԵՄ հանձնաժողովի հետաքննությամբ պարզվել է, որ Apple-ն արգելում է երաժշտական հավելվածներ մշակողներին  iOS օգտատերերին լիարժեք տեղեկացնել հավելվածից դուրս հասանելի այլընտրանքային և մատչելի երաժշտական բաժանորդագրության ծառայությունների մասին, նաև թույլ չի տալիս կիսվել հրահանգներով՝ ինչպես բաժանորդագրվել նման առաջարկներին:

Հանձնաժողովը նշել է, որ տուգանքը սահմանելիս հաշվի է առել խախտման տևողությունը և ծանրությունը, ինչպես նաև Apple-ի ընդհանուր շրջանառությունն ու շուկայական կապիտալիզացիան՝ միաժամանակ հաշվի առնելով վարչական ընթացակարգի ընթացքում Apple-ի կողմից ներկայացված «սխալ տեղեկատվությունը»:


Մի՛ չորացրեք iPhone-ը բրնձի մեջ. ի՞նչ անել թաց հեռախոսը փրկելու համար. Apple


 

Share This Article