App Store-ում Apple-ի գործելակերպի դեմ Spotify-ի ներկայացրած բողոքից հինգ տարի անց Եվրահանձնաժողովը որոշում կայացրեց և տուգանեց ընկերությանը 2 միլիարդ դոլարով: Այս մասին հայտնում է The Verge-ը։
Եվրոպական միության հակամենաշնորհային կարգավորող մարմինները տուգանել են Apple-ին 1,84 միլիարդ եվրոյով (մոտ 2 միլիարդ դոլար)՝ տեղեկացնելով, որ ընկերությունը չի կարող խոչընդոտել երաժշտական ծառայություններին բաժանորդագրության ավելի էժան առաջարկներ գովազդել Apple Store-ից դուրս:
ԵՄ հանձնաժողովի հետաքննությամբ պարզվել է, որ Apple-ն արգելում է երաժշտական հավելվածներ մշակողներին iOS օգտատերերին լիարժեք տեղեկացնել հավելվածից դուրս հասանելի այլընտրանքային և մատչելի երաժշտական բաժանորդագրության ծառայությունների մասին, նաև թույլ չի տալիս կիսվել հրահանգներով՝ ինչպես բաժանորդագրվել նման առաջարկներին:
Հանձնաժողովը նշել է, որ տուգանքը սահմանելիս հաշվի է առել խախտման տևողությունը և ծանրությունը, ինչպես նաև Apple-ի ընդհանուր շրջանառությունն ու շուկայական կապիտալիզացիան՝ միաժամանակ հաշվի առնելով վարչական ընթացակարգի ընթացքում Apple-ի կողմից ներկայացված «սխալ տեղեկատվությունը»:
Մի՛ չորացրեք iPhone-ը բրնձի մեջ. ի՞նչ անել թաց հեռախոսը փրկելու համար. Apple
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում