Պատգամավոր Գևորգ Պապոյանի լիազորությունները դադարեցվել են

1 Min Read

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվել են:

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր  Գևորգ Պապոյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ:

Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում հավանության է տրվել Գևորգ Պապոյանի թեկնածությանը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։


Էկոնոմիկայի նախարար կնշանակվի Գևորգ Պապոյանը


 

Share This Article