Էկոնոմիկայի նախարար կնշանակվի Գևորգ Պապոյանը

0 Min Read

Էկոնոմիկայի նախարար կնշանակվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։ Այդ մասին հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

«Փետրվարի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչությունը քննարկել և հավանության է արժանացրել Գևորգ Պապոյանի թեկնածությունը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում»,- ասված է կուսակցության հայտարարությունում։

TAGGED:
Share This Article