Կասկադի վերին հատվածը վերադարձվել է Երևանին. այնտեղ լայնածավալ ծրագիր կիրականացվի

1 Min Read

Երևանին է վերադարձվել Կասկադ համալիրի վերին հատվածը` 11.5 հա տարածքով: Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նա տեղեկացրել է, որ այդ հատվածում շինարարությունը դեռ խորհրդային տարիներից անավարտ է մնացել:

«Աաղաքապետարանն առաջիկայում այս հատվածում ևս լայնածավալ ծրագիր կիրականացվ, որի արդյունքում համալիրը կներկայանա ամբողջական ու ավարտուն տեսքով»,- տեղեկացրել է նա:

Ավինյանը հայտնել է, որ հանդիպել է ֆրանսիացի ճարտարապետ Վիլմոտի հետ, խնդրել Կասկադ այցելել, նրանք համաձայնել են այդ հատվածում տալ անվճար էսքիզային որոշակի լուծումներ, որոնք պետք է քննարկվեն:

 

Share This Article