Բուլղարիայում ուժի մեջ է մտել ռուսական նավթի ներկրումն ամբողջությամբ արգելելու մասին կառավարության որոշումը. հայտնում է РБК-ն։
Հունվարի 1-ից երկրում արգելվել է նավթի մատակարարումը «Լուկոյլ-Նեֆտոխիմ Բուրգասի» նավթավերամշակման գործարան: Պատգամավոր Դելյան Դոբրյովը հայտարարել է, որ տարեսկզբից ռուսական նավթի ներկրման բացակայությունը վնասակար ազդեցություն չի ունեցել Բուլղարիայի տնտեսության վրա։
Այժմ պաշտոնական Սոֆիան վառելիք է ներկրում Ղազախստանից, Իրաքից և Թունիսից։
Բանաձևի ընդունումից հետո «Լուկոյլ»-ը հայտարարեց, որ ի պատասխան «խտրական օրենքների և այլ անարդար, կողմնակալ քաղաքական որոշումների»՝ կվերանայի Բուլղարիայում իր բիզնես ռազմավարությունը՝ հնարավոր տարբերակների շարքում ներառելով ակտիվների վաճառքը:
Պատժիչ քայլեր կձեռնարկվեն՝ ռուսական նավթ վաճառելու համար. Որ երկիրն է հայտնվել թիրախում
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում