Անփոխարինելի ուղեցույց` բիզնես հարթակում. Բիբլոս Բանկ Արմենիան` «Նորարարի երկընտրանքը» բեսթսելլերի աջակիցն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

«Ինչու՞ է հաջողությունը պահպանելն այդքան դժվար»: Այս ու նման այլ հարցերի պատասխաններ Ձեզ կտա ամերիկացի բիզնես խորհրդատու Քլեյթոն Քրիստենսենը՝ արդեն նաև հայերեն՝ իր «Նորարարի երկընտրանքը» բեսթսելերում։

Բիբլոս Բանկ Արմենիան է աջակցել, որ թարգմանվի պահպանվող և հեղափոխական տեխնոլոգիաների մասին պատմող այս գիրքը։ Բանկի ղեկավարը համոզված է՝ նոն ֆիքշն ժանրի այս բեսթսելերը կհամալրի ինչպես բանկային ոլորտում աշխատողների, այնպես էլ՝ բանկերի հաճախորդների գրադարակը։

«Նորարարի երկընտրանքը» դասական գիրք է նորարարության ոլորտում։ Սթիվ Ջոբսը բազմիցս նշել է, որ իր տիեզերական հաջողությունների համար շնորհակալ է նաև Քրիստենսենին։ Հաճախ կայացած ընկերություններն անկում են ապրում պարզապես նրա համար, որ չգիտեն այս գրքում առաջարկվող պարզ լուծումները։

«Անտարես» մեդիա հոլդինգի ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասում է՝  Հայաստանում գործող բանկերից Բիբլոս Բանկ Ամենիան էր, որ անվերապահորեն համաձայնեց կանգնել այս նախաձեռնության կողքին:

Այսօրվա դինամիկ բիզնես հարթակում նորարարական ու ռազմավարական ճիշտ որոշումներ կայացնելու հարցում գիրքը կարող է անփոխարինելի ուղեցույց դառնալ։

Սա Բիբլոս Բանկ Արմենիայի և «Անտարեսի» առաջին համագործակցությունը չէ։ Տարիներ առաջ Բանկն աջակցել է նաև Տարոն Աճեմօղլուի և Ջեյմս Ռոբինսոնի «Ինչու են ձախողվում պետությունները» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակությանը։

Ձեռքի տակ նոր բեսթսելերներ ունեն, որոնց հայերեն տարբերակները սպասեցնել չեն տա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 

TAGGED:
Share This Article