Թեև Aston Martin-ի կորուստները կրճատվել են, սակայն առաջին էլեկտրական մոդելի թողարկումը հետաձգվել է մինչև 2026 թվական․ գրում է Financial Times-ը։
Այսօր բրիտանական ավտոարտադրողը հայտարարել է, որ իր հիմնական մեքենաների միջին գինը 2023 թվականին բարձրացել է և կազմել 188,000 ֆունտ ստեռլինգ՝ ապահովելով 18 տոկոս եկամուտների աճ։
«Նախքան էլեկտրական մեքենաների լիարժեք արտադրությանն անցնելը, մենք զգում ենք, որ այս պահին հաճախորդների շրջանում հիբրիդ մեքենաների պահանջարկն է մեծ»,- ասել է ընկերության գործադիր նախագահ Լոուրենս Սթրոլը:
Aston Martin-ն ավելի վաղ հայտնել էր, որ ակնկալվում է վերաֆինանսավորել բիզնեսն այս տարվա առաջին կիսամյակում: Ֆինանսական տնօրեն Դագ Լաֆերտին ասել է, որ ընկերությունը ֆինանսների հայթայթման համար նոր բաժնետոմսերի վաճառք չի նախատեսում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում