Ryanair-ը զգուշացրել է, որ այս ամառ ուղեվարձը 10%-ով կթանկանա

1 Min Read

Ryanair-ը նախազգուշացրել է, որ Եվրոպայում ամառային ավիատոմսերի գները այս տարի, ամենայն հավանականությամբ, կրկին կբարձրանան մինչև 10%-ով`ինքնաթիռների բացակայության պատճառով,- գրում է Finance.yahoo-ն:

Տոմսերի գները, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս ամառ կարող են թանկանալ մինչև 10%՝ Boeing-ի (BA) նոր ինքնաթիռների մատակարարումների հետաձգման պատճառով:

Իռլանդական ավիաընկերության գործադիր տնօրեն Մայքլ Օ’Լիրին ասել է, որ անորոշ կլիման ևս կարող է նպասել ավիատոմսերի գների թանկացմանը:

Նշվում է, որ Ryanair-ը դեռևս ստիպված կլինի կրճատել իր ամառային չվացուցակները, որոնք պլանավորվել էին 50 Boeing Max 737-8200 ինքնաթիռների պատվերների հիման վրա։ Ընկերությունը կարծում է, որ ամառանը կստանա 40-ից 45 ինքնաթիռ:

Ավիատոմսերի գները կարող են բարձրանալ բոլոր ուղղություններով, քանի որ Եվրոպայի բոլոր ավիաընկերությունները, ամենայն հավանականությամբ, դժվարանում են բավարարել ինքնաթիռնեի պահանջարկը:

Սրանից բացի, Pratt & Whitney-ի արտադրության ավելի քան 1000 շարժիչներ ստիպված պետք է հ հեռացվեին Airbus (AIR.PA) ինքնաթիռներից՝ անցյալ տարվա հուլիսին անվտանգության նկատառումներից ելնելով հետ կանչելու պատճառով:

Օ’Լիրին կանխատեսել է, որ ավիաընկերությունները, ինչպիսիք են Lufthansa-ն, Air France-ը և Wizz Air-ը դրա պատճառով ստիպված կլինեն կասեցնել իրենց A320 ինքնաթիռների ավելի քան 20%-ի թռիչքները:

 

 

 

 

 

 

TAGGED:
Share This Article