Կանխվել է հաճախորդների հաշվներից 2 տրիլիոն ռուբլի հափշտակման փորձերը. ՌԴ ԿԲ

1 Min Read

2024 թվականի առաջին եռամսյակում ՌԴ բանկերը հետ են մղել կիբերհարձակումների 13,9 միլիոն փորձ և կանխվել է հաճախորդների հաշիվներից 2 տրիլիոն ռուբլի հափշտակման փորձերը:  Այս մասին հայտնում է РБК-ն:

Ըստ ՌԴ կենտրոնական բանկի՝ նման արդյունքների կարողացել են հասնել բանկերի կողմից խարդախության դեմ պայքարի համակարգերի և բիզնես գործընթացների շարունակական կատարելագործման շնորհիվ՝ մինչև նոր օրենքի ուժի մեջ մտնելը, համաձայն որի՝ վարկային կազմակերպությունները կպարտավորվեն փոխհատուցել հաճախորդների գողացված միջոցները։

Ռուսաստանի Բանկի տվյալներով՝ 2024 թվականի առաջին եռամսյակում կիբերհանցագործներին հաջողվել է բանկի հաճախորդներից գողանալ 4,3 միլիարդ ռուբլի, ինչը 6,3 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Share This Article