Համակարգչային հսկա Lenovo-ն Բարսելոնայում (Իսպանիա) Mobile World Congress-2024-ին ներկայացրել է փորձնական նոութբուք՝ ծայրից ծայր թափանցիկ էկրանով,- գրում է Lifestyleasia-ն:
Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ ThinkBook Transparent Display Laptop Concept-ը աշխարհում առաջին նոութբուքն է՝ 17.3 դյույմանոց Micro-LED թափանցիկ էկրանով: Նշվում է, որ նոութբուքը կօգնի հեշտացնել արհեստական ինտելեկտի (AI) օգտագործումը:
ThinkBook Transparent Display Laptop Concept-ի նոութբուքի հիմնական տարրն իր 17.3 դյույմանոց Micro-LED էկրանն է: Առանց շրջանակի էկրանն առանձնանում է գույների հագեցվածությամբ։ Այն համակցված է էկրանի 1000 nit լուսավորության հետ, և հեշտացնում է նոութբուքի օգտագործումը թե՛ ներսի հատվածից և թե՛ դրսի հատվածից:
Ըստ The Verge-ի, երբ պիքսելները դրված են սև գույնի վրա, թափանցիկությունը մոտ 55 տոկոս է: Լուսավորության բարձրացման հետ մեկտեղ էկրանը դառնում է ավելի թափանցիկ: Այսպիսով, 1000 nit լուսավորության ժամանակ էկրանն ամբողջովին թափանցիկ է թվում: Ստացվում է, որ լուսավորությունը որոշում է էկրանի թափանցիկության աստիճանը:
Lenovo-ն ներդրել է արհեստական ինտելեկտի (AI) միջոցով բովանդակության ստեղծման տեխնոլոգիա, որը կօգնի օգտատերերին:
Իր հայտարարության մեջ Lenovo-ն նշել է, որ AI-ը թափանցիկ էկրանների հետ համատեղ կօգնի տվյալներ և հավելվածներ գտնելու նոր ուղիներ ստեղծել՝ հնարավորություն ընձեռելով իր օգտատերերին՝ զարգացնելու նոր հմտություններ:
ThinkBook Transparent Display Laptop Concept-ը ամբողջովին հարթ սենսորային էկրանով և ստեղնաշարով է: Նկարիչները և այլ վիզուալ արտադրանք ստեղծողները ևս կարող են օգտագործել այն՝ որպես նկարչական տախտակ:
Lenovo թափանցիկ նոութբուքի գինը
Lenovo-ն նշել է, որ նոութբուքի գինը հայտնի չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ այն շուկայում առկա չէ:
««Lenovo ThinkBook Transparent Display Laptop Concept-ը համատեղում է թվային և ֆիզիկական միջավայրերը, որոնք կարող են բարելավել օգտատերերի փորձը այնպես, ինչպես երբեք նրանք չէին կարող պատկերացնել», — ասված է ընկերության հայտարարության մեջ:
Հարավկորեական մեկ այլ հսկա Samsung-ը Consumer Electronics Show 2010 ցուցահանդեսում ևս նեկայացրել էր իր OLED թափանցիկ նոութբուքը:
Lenovo-ն նույնպես թափանցիկ սմարթֆոնի հայեցակարգ էր ներկայացրել 2015 թվականին իր այն ժամանակվա Zuk Mobile դուստր ձեռնարկության միջոցով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում